Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մակրոնը նախազգուշացրել է ԵՄ ղեկավարներին

Մակրոնը նախազգուշացրել է ԵՄ ղեկավարներին
27.03.2020 | 15:41

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում համերաշխություն չդրսևորելու դեպքում, կորոնավիրուսի համավարակը կարող է խարխլել Միության հիմնասյուները, որոնցից է ոչ սահմանային գոտին՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ 26 պետությունների ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ: «Եվրոպական ծրագիրը վտանգի տակ է: Այժմ առերեսվել ենք Շենգենի վերացման սպառնալիքին»,- նշել է նա:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ